Smart Solutions Center Opened In National Polytechnic University Of Armenia

Այդ մարտահրավերներին լավագույնս դիմակայելու և հնարավորություններից օգտվելու համար շատ կարևոր է կրթական համակարգիև հատկապես բուհերի տրանսֆորմացիան՝ նոր տիպի կրթական մոդելներին համապատասխան։ Այս ճանապարհին մեծ կարևորություն է ստանում կրթություն-արտադրություն և պետական-մասնավոր հատված համագործակցությունը։ Խելացի Լուծումների նորաբաց կենտրոնը այդ համագործակցության արդյունքն է և մասնավոր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրի վառ օրինակը։

«Խելացի լուծումների կենտրոնում» առաջին փուլում նախատեսվում է իրականացնել մագիստրոսական, մասնագիտական վերապատրաստման, միջմասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իսկ հետագայում կենտրոնը կհամալրվի նաև բակալավրիատի ծրագրերով, գիտահետազոտական աշխատանքներով և ստարտափ էկոհամակարգով։

Այս տարի՝ ծրագրի առաջին փուլում, ստեղծվել են երկու ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարան, որոնցից յուրաքանչյուրում գործում է երեք լաբորատորիա՝

Կիբերանվտան-գություն
ՏՀՏ ժամանակակից
ենթակառուց-վածքներ
Միկրոէլեկ-տրոնիկա
Արհեստական
բանականու-թյուն

Ծրագրերը կունենան տեսական, գործնական և գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։ Խելացի Լուծումների կենտրոնում 3-4 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 15-20 լսարան և հագեցած ժամանակակից լաբորատորիաներ, ուսումնական պրոցեսում ներդնել ժամանակակից բովանդակություն, վերապատրաստել ՀԱՊՀ դասախոսներին։ Նախատեսվող ուղղություններն են՝ կիբերանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, իրերի համացանց (ներառյալ խելացի քաղաք, խելացի տուն), գերժամանակակից կապ, ինքնակառավարվող սարքեր, տվյալագիտություն, և այլն:

About

SILICON MOUNTAINS

Խելացի լուծումների կենտրոն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացվեց «Խելացի լուծումների կենտրոնը»

«Խելացի լուծումների կենտրոնը» հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունները:

4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում պահանջված են դառնում այն մասնագիտությունները, որոնք մինչ այժմ գոյություն չունեին, իսկ համաձայն ուսումնասիրությունների՝ դպրոցական երեխաների 65%-ը աշխատելու է մասնագիտություններով, որոնք այսօր դեռևս գոյություն չունեն։ Այս իրավիճակը Հայաստանի համար շատ լավ առիթ է՝ դիրքավորվելու տնտեսության նոր առաջացող ճյուղերում, որտեղ ստեղծվում է մեծ հավելյալ արժեք։ Էականորեն բարձրանում է հիմնարար կրթության դերը, և մի քանի հարակից մասնագիտությունների տիրապետելու՝ ինժեներների կարողությունը ։ Իր հերթին տնտեսության բոլոր ճյուղերում և պետական հատվածում թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զանգվածային օգտագործումն առաջացնելու են այդ ճյուղերում աշխատող մասնագետների նկատմամբ նոր պահանջներ. նրանք պետք է ՝ գիտելիքներ ձեռք բերել նաև ՏՀՏ և հարակից մասնագիտություններում։

Smart Solutions Center Opened In National Polytechnic University Of Armenia

Gallery

Խելացի լուծումների կենտրոն

Պատկերասրահ