About

SILICON MOUNTAINS

Մեր մասին

«Խելացի լուծումներին» նվիրված Silicon Mountains համաժողովը Երեւանում միավորել է ՏՀՏ ոլորտի առաջնորդներին

2019 թվականի դեկտեմբերի 4-ին, Երևանում մեկնարկեց ՏՀՏ ոլորտում «Խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին նվիրված Silicon Mountains երկօրյա համաժողովը, որի կազմակերպիչը Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր (ՏՀՏԳՄ)՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համատեղ: Գլխավոր գործընկերն էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Համաժողովի շրջանակում Հայաստանի ՏՀՏ ոլորտի ընկերությունները և հրավիրված արտասահմանյան փորձագետները Հայաստանի գործարար համայնքին, պետական հատվածին, ՏՀՏ կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ստարտափներին և լավագույն ուսանողներին  ներկայացրել եւ նրանց հետ քննարկել են առաջիկա տարիների մարտահրավերները, ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարային ուղղությունները, ՏՀՏ կիրառման կարևորությունը տնտեսության տարբեր ճյուղերում։

Ողջույնի խոսքով հանդես էին եկել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Նրա ելույթը նվիրված էր բազմատեսախցիկ տեխնոլոգիաներին: Ելույթի ընթացքում ճապոնացի գիտնականը պատմել էր իր անցած ուղու, գրանցած հաջողությունների եւ ապագայի տեսլականի մասին:

Հանրահայտ
խոսնակներ
Փորձի
փոխանակում
Նոր
կապեր
Նոր
գիտելիքներ

Համաժողովի առաջին օրը կայացան քննարկումներ հետևյալ թեմաներով՝ կիբերանվտանգություն, արհեստական բանականություն, իրերի համացանց, ժամանակակից ՏՀՏ կրթության մարտահրավերները։

Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատար կազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:

Cisco Systems ընկերության կիբերանվտանգության վաճառքների ղեկավար Բրեմտան Մուջեբը ներկայացել է «Վստահության ձևավորումը կիբերանվտանգության միջոցով» ելույթով:

nCipher Security ընկերության Ավագ համակարգային ճարտարագետ Վոլկեր Սեմմելմաննը խոսել է «Վստահության սկզբնաղբյուրը կապակցված աշխարհում» թեմայով:

Արհեստական բանականության տեխնոլոգիաների վերջին զարգացումների շուրջ ելույթ է ունեցել Մայքրոսոֆթի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գլխամասի Արհեստական բանականության ուղղության ղեկավար Դմիտրո Տուրչինը:

Cisco Systems-ի Տարածքային բիզնես ղեկավար Դմիտրի Կորեյբան էլ անդրադարձել է ՏՀՏ կրթության մարտահրավերներին և ապագային:

«NXP Semiconductors» ընկերության ավագ փոխնախագահ Կեվորկ Քեչիջյանը,  ներկայացրել է «Անվտանգ կապեր խելացի աշխարհի համար» թեման:

Համաժողովի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 5-ին կազմակերպվել էին B2B հանդիպումներ՝ ուղղված ՏՀՏ «Խելացի լուծումների» գործնական կիրառմանը տնտեսության մեջ:

Armen Sarkissian

President of the Republic of Armenia

Hakob Arshakyan

Minister of High-Tech Industry of RA

Armen Baldryan

President of UEICT

 

Ralph Yirikian

General Manager of Viva-MTS

 

Gallery

SILICON MOUNTAINS

Photo Gallery

Previous Event Intro

Silicon Mountains Forum 2019