Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հանդիպել է Տակեո Կանադեին
Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան հանդիպել էր Silicon Mountains համաժողովի հատուկ հյուրի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակաբաշխության դափնեկիր Տակեո Կանդեի հետ: Դեսպանը ընդունել էր նաև Silicon Mountains համաժողովի կազմակերպիչներին, Պետական մրցանակաբաշխության ներկայացուցիչներին, Ճապոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանին:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Source: ueict.org