B2B Meeting
Մարզային համաժողովը, որպես մարզային զարգացման ծրագրերի մի մաս
Նպատակ ունենալով նպաստել բարձր տեխնոլոգիաների զարգացմանը ամբողջ Հայաստանում ՏՀՏ գործատուների միությունը 2019 թվականից սկսած ՁԻՀ-ի հետ համատեղ հիմնում է մարզային կենտրոններ: Այս նախաձեռնությունը իրականացվում է նաև 2018 թվականի դեկտեմբերի 7-ին, Գյումրիում, ՏՀՏԳՄ, ՁԻՀ-ի, ԻԱ-ի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Հանրահայտ
խոսնակներ
Փորձի
փոխանակում
Նոր
կապեր
Նոր գիտելիքներ
Այս նախաձեռնության շրջանակներում ՏՀՏ գործատուների միությունը մարզերում իրականացնելու է տարաբնույթ միջոցառումներ: Միջոցառումներից մեկը՝ Silicon Mountains մարզային համաժողովն է, որի ժամանակ հայկական և արտասահմանյան խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչները կներկայացնեն կարևոր թեմաների շուրջ զեկույցներ: Մարզային կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպվելու են B2B հանդիպումներ: